19 / Օգոստոս / 2021 : 11-08

Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ․ ՊՆ պարզաբանումը՝ 3 զինծառայողի մահվան վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 19-ին մարտական հենակետում 3 հայ զինծառայողի դի հայտնաբերելու դեպքի մասին: Մամուլում շրջանառվող` դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով այս պահին ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում:

«Այդուհանդերձ, գոնե այս պահին եղած նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ։

Նոր տեղեկատվություն ունենալուն պես պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրություններով»,- ասված է «Արմենպրես»-ին տրամադրված պատասխանում։
Դիտվել է 21694անգամ
Վերջին լուրեր