19 / Օգոստոս / 2021 : 12-46

ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Պաշտպանության նախարարությունը։
Համոզիչ կերպով խնդրում ենք հետեւել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը եւ չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել եւս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։
Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները եւ հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն։
Դիտվել է 23345անգամ
Վերջին լուրեր