Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Օգոստոս / 2021 : 13-51

ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Պաշտպանության նախարարությունը 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչեւ նոյեմբերի 25-ը հայտարարում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ:
Ինչպես տեղեկացնում են ՊՆ–ից, ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաեւ մարտական հերթապահության։
Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչեւ 110 միավոր տրանսպորտային միջոց: Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից եւ սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաեւ հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից եւ մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետեւանքներ:
Դիտվել է 40481անգամ
Վերջին լուրեր