23 / Օգոստոս / 2021 : 19-28

Բացվել է հուշապատ՝ նվիրված պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 21-ին բացվել է 2020 թվականի հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապատ՝ գնդապետ Ա. Թադևոսյանի նախաձեռնությամբ։ Yelaket.am-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից։

Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, արցախյան ազատամարտի նվիրյալներ և այլ հյուրեր:

Դիտվել է 12120անգամ
Վերջին լուրեր