24 / Օգոստոս / 2021 : 18-44

Արշակ Կարապետյան. «Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց» (տեսանյութ)

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքային այցը ՌԴ, Yelaket.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։

Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները:

Արշակ Կարապետյանը ծանոթացել է հայկական տաղավարում ցուցադրվող պատմամշակութային ցուցանմուշներին, շրջել մասնակից այլ երկրների տաղավարներով:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «Արմիա 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցասրահներով, ծանոթացել ներկայացվող զինատեսակներին: Պաշտպանության նախարարը նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։
Դիտվել է 16955անգամ
Վերջին լուրեր