24 / Օգոստոս / 2021 : 20-00

Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում է (տեսանյութ)

2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից։


Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում եւ հորդորում է. ի թիվս այդ սահմանափակումների, հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաեւ այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ:
Տեսանյութ։
Դիտվել է 33322անգամ
Վերջին լուրեր