25 / Օգոստոս / 2021 : 09-54

Պուտինը և Բայդենը քննարկել են Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը. Պեսկով

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը արծարծել են Աֆղանստանում կոլապսից առաջ ամերիկյան զորքերի դուրսբերումը, հանրության մակարդակով նրբերանգները հեռարձակելն անընդունելի է, լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրան խնդրել են մեկնաբանել առանձին ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, թե իբր Պուտինը Բայդենի հետ Ժնեւում կայացած հանդիպմանը հանդես է եկել Միջին Ասիայում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայության դեմ:

Պեսկովը նշել է, որ անպայման չէ, որ յուրաքանչյուր տեղեկատվություն, լինի դա ճշմարիտ կամ «սուտ լուր», պետք է մեկնաբանվի Կրեմլի կամ ԱԳ նախարարության կողմից, «առավել եւս, երբ խոսքը գնում է պետությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, ղեկավարների բանակցությունների բովանդակությանը»:

«Կարելի է ասել մեկ բան, որ իսկապես դեռ այն ժամանակ, երբ չէր պատահել ահա այս աֆղանական կոլապսը, իսկապես, Աֆղանստանի թեման եւ այդ պահին Աֆղանստանից ամերիկացիների դուրսբերման՝ առաջիկա ավարտվելը քննարկվել է, արծարծվել են բանակցություններում, բայց նրբերանգները մենք, որպես կանոն, դե իհարկե, չենք հեռարձակի հանրային մակարդակով, այդպես ընդունված չէ»,-պարզաբանել է Պեսկովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Դիտվել է 2493անգամ
Վերջին լուրեր