26 / Օգոստոս / 2021 : 11-21
«Արսեն Թորոսյանը, թալիբանի էնտուզիազմով, մարդ է ծեծում»․ Գեղամ Նազարյանը այն մասին՝ թե ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում
Ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրեցի տեսողությունս. հետաքրքիր է, որ այդ հարվածող ՔՊ-ական թալիբանը տեսավ, որ ես ընդամենը փորձում եմ դադարեցնել ծեծկռտուքը։ Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա այդ միջադեպի առնչությամբ, մասնավորապես, գրել է.
«Տասնյակ զանգեր, հաղորդագրություններ եմ ստանում հերոս տղերքի ծնողներից, ընկերներից, լրագրողներից, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներից, որոնք հետաքրքրվում են իմ առողջությամբ եւ ցանկանում իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Ազգային ժողովում:
Միանգամից ասեմ, որ հետազոտությունը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ցույց տվեց, որ առանձնապես լուրջ խնդիր չկա, եւ երկու-երեք օրվա ընթացքում կապաքինվեմ:
Շնորհակալություն Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությանն ու բուժանձնակազմին հոգատար վերաբերմունքի եւ պրոֆեսիոնալ բուժօգնության համար:
Իսկ հիմա այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում: Ես արդեն տեղեկացրել էի, որ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նիստերի դահլիճում չեմ լինելու, սակայն այսօր, երբ հասկացա, որ բախում է տեղի ունենում, շտապեցի այնտեղ:
Առաջին պատկերը որ տեսա, բորենիների նման չորս-հինգ ՔՊ-ական ընկել էին Արթուր Ղազինյանի վրա եւ հարվածում էին նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Հարվածում էին այնպես, կարծես հենց նոր իրենց ձեռքն էին ընկել Ալիեւն ու Էրդողանը: Ակնհայտ էր, որ պարագլխից ունեին հրահանգ՝ փոքր խմբերով հարձակվել նախապես որոշված թիրախների վրա։ Ինչեւէ։
Միանգամից աչքի զարնեց, որ նրանց մեջ է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Պատկերացնո՞ւմ եք, առողջապահության նախարարը, մասնագիտությամբ բժիշկ, թալիբանի էնտուզիազմով մարդ է ծեծում։ Ի դեպ, Արսեն Թորոսյանը, որքան հիշում եմ, բանակից ազատվել էր իբր առողջական խնդիրների պատճառով, բայց լավ էլ հարձակվում էր խաղաղ կանգնած գործընկերոջ վրա, ձեռքերով հարվածում եւ քացիներ տալիս։
Միանգամից նետվեցի դեպի նա եւ մի կերպ, բավական կոպտորեն նրան հեռացրի Արթուր Ղազինյանից, որից հետո որոշեցի հետ վերադառնալ դեպի Ղազինյանը, որ նրանից պոկեմ նաեւ մյուսներին, հենց այդ ժամանակ ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրեցի տեսողությունս: Հետաքրքիր է, որ այդ հարվածող ՔՊ-ական թալիբանը տեսավ, որ ես ընդամենը փորձում եմ դադարեցնել ծեծկռտուքը։
Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ այդ պահին նկատեցի, որ մի քանի ՔՊ-ական, ինչպես նաեւ մոտակայքում գտնվեղ ՊՊԾ բարձրաստիճան սպան շրվեցին դեպի այդ ոմն ՔՊ-ականը եւ ասելով՝ արա, դու աննորմա՞լ ես, այս ի՞նչ արիր, նրան հեռացրին դեպքի վայրից:
Վնասվածքս ակնհայտ էր եւ հենց ԱԺ բուժմասից հրավիրեցին շտապ օգնության բրիգադին:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդ պահին իմ կողքին էին, ովքեր անդադար զանգում եւ հետաքրքրվում էին իմ վիճակով, անկախ նրանց քաղաքական հայացքներից եւ քաղաքական ուժի պատկանելիությունից:
Իսկ մնացածը հետո: Շատ ասելիք եւ անելիք կա: Ակնհայտ էր, որ այս ամենի կազմակերպիչը՝ նրանց պարագլուխն է, որը թիկնապահների զորքով շրջապատված հանգիստ հետեւում էր ամոթալի գործողություններին»։
Դիտվել է
7947անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...