26 / Օգոստոս / 2021 : 17-08

Ադրբեջանցիները մտել են Լիսագորում հայկական ուղեկալ․ Wargonzo

Ադրբեջանցիները մտել են Լիսագորում հայկական ուղեկալ։ Այս մասին հայտնում է Wargonzo տելեգրամյան ալիքը վկայակոչելով Արցախի ուժային կառույցներում իր աղբյուրը։ Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ։

Ըստ ալիքի՝ մի քանի ադրբեջանցի զինվորական երեկոյան ժամին մտել են Լիսագորի շրջանի Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի բաժանմունք և պահանջել հեռացնել ոստիկանական ուղեկալը, որը տեղակայված է մոտակայքում։

«Նշենք, որ դա եղել է ոչ թե զինվորական, այլ հենց ոստիկանական ուղեկալ։ Դրա նպատակը փաստաթղթերի ստուգումն է և մայրաքաղաք մտնող տրանսպորտի գրանցումը։

Հայ ուժայինները պատահարի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի անցակետին, որը տեղակայված է ոչ հեռու։

Խաղաղապահների կողմից իրականացվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ և ճանապարհը փակվել է։ Ռուսների բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները հեռացել են Լիսագորի տարածքից։

Դա կարելի է վերագրել ադրբեջանցի զինվորականների կողմից հարբածության սովորական միջադեպին, սակայն եթե դա դիտարկենք վերջին իրադարձությունները, ապա ակնհայտ է, որ Բաքուն ավելի լուրջ զինված սադրանքների հիմք է նախապատրաստում»,- գրել է ալիքը։
Դիտվել է 29966անգամ
Վերջին լուրեր