27 / Օգոստոս / 2021 : 10-01

Մարտակերտցի երկվորյակ եղբայրները մանրամասներ են պատմում ադրբեջանցու՝ իրենց տուն ներխուժումից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, երեկ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինառայող Ջամիլ Բաբաևը։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դատախազությունը:

Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ ԱՀ պետական սահմանը ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված՝ հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Բաբաևը ձերբակալվել է. կատարվում է հետաքննություն։

Սույն դեպքի հանգամանքների վերաբերյալ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 21613անգամ
Վերջին լուրեր