28 / Օգոստոս / 2021 : 11-03

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ

Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 524 481 թեստավորում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 6995 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: Ունենք 370 առողջացած, 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է:
Դիտվել է 8279անգամ
Վերջին լուրեր