30 / Օգոստոս / 2021 : 15-32

Ներկայացման ժամանակ մահացել է Մոսկվայի հայկական թատրոնի դերասան Արթուր Դիլանյանը

Ներկայացման ժամանակ մահացել է Մոսկվայի հայկական թատրոնի դերասան Արթուր Դիլանյանը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։ Նա 59 տարեկան էր։

Դիլանյանի վիճակը վատացել է ВДНХ-ի բեմերից մեկում։ Նրա համար շտապօգնություն են կանչել, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները ոչնչով չեն կարողացել օգնել։

Նա մահացել է ներկայացման 22-րդ րոպեին հենց բեմի վրա։


«Կոմեդիա էր խաղում։ Հարված, եւ վերջ։ Անհնար է հավատալ»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Դիլանյանը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 9-ին։ Աշխատել է Մոսկվայի հայկական թատրոնում գրեթե 20 տարի։ Հայտնի է հանդիսատեսին «Երկու անգամ երկու», «Վերջինը Մահիկյաններից», «Խոհանոց», «Վորոնինները» եւ այլ ֆիլմերից։

Դիտվել է 10265անգամ
Վերջին լուրեր