01 / Սեպտեմբեր / 2021 : 10-38

Ադրբեջանցիները քանդել են Հադրութի Մակուն կամուրջը, փորձում են փոխել Իշխանագետի հունը (լուսանկարներ)

Արցախի Հադրութի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ավերել են: Այդ մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)։

Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Ըստ աղբյուրի՝ այն ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գետի հատվածում արվող ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը:

Դիտվել է 14568անգամ
Վերջին լուրեր