01 / Սեպտեմբեր / 2021 : 19-50

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին Yelaket.am-ը տեղեկանում Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Դիտվել է 7138անգամ
Վերջին լուրեր