02 / Սեպտեմբեր / 2021 : 12-58

Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ իմ մարտական ընկերոջ որդու՝ Արցախի հայրենանվեր որդի Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը՝ Արփին. Ա․ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․

«Սիրելի՛ հայրենակիցներ
Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ իմ մարտական ընկերոջ որդու՝ Արցախի հայրենանվեր որդի Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը՝ Արփին:

Ի սրտե շնորհավորելով Արտակի ընտանիքին՝ ուզում եմ ընդգծել, որ հայ ժողովուրդը պատմական այս ծանր ժամանակաշրջանում նաև ազգին զավակներ պարգևելով է մաքառում, իսկ պայքարի լավագույն արդյունքը այդ սերնդի՝ մեր երազանքների հայրենիքում ապրելն ու արարելն է»։
Դիտվել է 16776անգամ
Վերջին լուրեր