Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Սեպտեմբեր / 2021 : 14-51

«Ծիրան» սուպերմարկետում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Ծիրան» սուպերմարկետում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ, ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Երևանի ոստիկանապետի պաշտոնակատարը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետում դանակահարված քաղաքացիներ կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։

Ոստիկանները նշված վայրից 2 երիտասարդ տղաների, որոնց վրա կային արնանման հետքեր, տեղափոխեցին, ըստ դեպքի վայրում հավաքվածների, հիվանդանոց։

Խանութի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, և՝ խառնաշփոթ վիճակ. գետնին թափված էին խանութի ապրանքները։

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այդ 2 քաղաքացիների և խանութի աշխատակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, ինչին էլ հաջորդել են դանակահարությունները։

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Պարզվում է նա վիրավորների ինքնությունը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Shamshyan.com
Դիտվել է 15597անգամ
Վերջին լուրեր