03 / Սեպտեմբեր / 2021 : 09-44

Ռուսական ռազմական գերատեսչության ինքնաթիռները հետևում են ԼՂ-ում տիրող իրավիճակին. Շոյգու


Ռուսական ռազմական գերատեսչության մի քանի տասնյակ ինքնաթիռներ ամեն ժամ օդում են գտնվում , որոնց տեղաշարժերը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում եւ աշխարհի այլ շրջաններում վերահսկվում է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Օրվա ցանկացած ժամի, մոտ 16-20 գնացք ունենք, որոնք կամ մեր բեռներով, կամ մարդկանցով մեկնում են երկրի տարբեր մասեր: Ընդհանուր առմամբ, այստեղ այն ամենն է, ինչ վերաբերում է բանակի կյանքին», - ասել է Շոյգուն երիտասարդներին՝ «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակներում:
Դիտվել է 8738անգամ
Վերջին լուրեր