Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Սեպտեմբեր / 2021 : 10-32

Հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

Կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Բացառություն են՝

1. կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները,

2. բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները,

3. հղիները:

Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունից։

Դիտվել է 10115անգամ
Վերջին լուրեր