03 / Սեպտեմբեր / 2021 : 11-53

Արցախի ՊԲ-ն հայտարարություն տարածեց

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար:

Yelaket am-ը տեղեկացավ Արցախի Պաշտպանության բանակից։


Դիտվել է 17520անգամ
Վերջին լուրեր