Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Սեպտեմբեր / 2021 : 12-31

Լավրով. Արևմուտքին ձեռնտու է վերահսկողության տակ պահել Ուկրաինային, որը մշտապես հաչալու է Ռուսաստանի վրա

Արևմուտքի կողմից արձագանքի բացակայությունն Ուկրաինայում տիրող նեոնացիստական տրամադրություններին ցույց է տալիս, որ իրենց համար կարևոր է վերահսկողության տակ պահել կիևյան իշխանություններին: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։

«Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ինքը ռուս է Ուկրաինայում, կարող է հեռանալ իր Ռուսաստանը: Նա դա պաշտոնապես հայտարարել է հարցազրույցում: Եվ Արևմուտքի լռությունը, իհարկե, մատնում է իրեն ոտքից գլուխ: Նշանակում է, Արևմուտքի համար կարևոր է իր վերահսկողության տակ պահել նման Ուկրաինայի, որը մշտապես հաչալու է Ռուսաստանի վրա»,- ասել է Լավրովը:

Զելենսկին ավելի վաղ հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մեծ սխալ է, երբ իրենց ռուս համարող քաղաքացիները մնում են Դոնբասում:
Դիտվել է 3890անգամ
Վերջին լուրեր