04 / Սեպտեմբեր / 2021 : 09-59
9,5 ամիս Արթուրի դին «պահել» են Մեծամորի դիահերձարանում այնքան, մինչև անճանաչելի է դարձել․ Արթուրը 28 տարեկան էր
Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է․
«Լեյտենանտ Արթուր Օհանջանյանն է։ Արթուրի դեպքի մասին դեռ օրեր առաջ էի ասել, որ գրելու եմ, բայց մի քանի ճշտելու բան կար։ Եվ հիմա ամեն ինչ պարզ է.. Արթուրը Հադրութի շրջանի Ազոխ գյուղից էր։ 2 տարեկան էլ չկար, երբ նրա հայրը զոհվեց Արցախյան առաջին պատերազմում, 1994 թ հունվարի 7 ին։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո Արթուրը ծառայության է անցնում ՊԲ-ում։ Առաջին օրից մասնակցել է պատերազմին։ Հադրութի անկումից հետո զորքի մի մասը Վարանդայից (Ֆիզուլի) տեղափոխում է Մարտունի 2։
Նոյեմբերի 3-ին, դիպուկահարի կրակոցից Մարտունու պաշտպանական շրջանի «Ըլբալի» տեղմասում զոհվում է Արթուրը...
Նոյեմբերի 2-ից արդեն Արթուրի հարազատները նրանից լուր չունեին, այնինչ Արթուրի դին լրիվ ճանաչելի վիճակով նոյեմբերի 6-ից եղել է դիահերձարանում, գրպաններում՝ անձնագիր, վարորդական իրավունք, բանկի քարտ։ Դեպքին ականատես եղած զինվորներն ասել են, որ Արթուրը զոհվել է։ Կինն ու հարազատները նրան փնտրել են բոլոր դիահերձարաններում։ Բոլոր տեղերում ասել են, որ նման անուն, ազգանունով մարդ չկա իրենց մոտ...
Արթուրի 6-ամյա որդուց ԴՆԹ անալիզ են վերցնում 2020 թվականի նոյեմբերի 25-ին, 2021 թվականի օգոստոսի 18 զանգում ասում են, որ համընկում կա... Օգոստոսի 22-ին՝ 9,5 ամիս անց, Արթուրի դին հողին են հանձնում Ստեփանակերտում, այնինչ նա ճանաչելի ու իդենտիֆիկացված է եղել զոհվելու հաջորդ իսկ օրը։
9,5 ամիս Արթուրի դին «պահել» են Մեծամորի դիահերձարանում այնքան, մինչև անճանաչելի է դարձել։ Ես տեսել եմ դիահերձարանում նոյեմբերի 6-ին քննիչի արած լուսանկարը։ Արթուրը լիովին ճանաչելի էր։ 9,5 ամիս անց էս տղուն հուղարկավորեցին փակ դագաղով։
Տղերքի մարմիններն ամիսներով պահեցին սառնարաններում, որպեսզի նիկոլի ասած 4000 զոհերի թիվը հանկարծ չանցնի...
Արթուրի կինն ու 2 որդիները՝ 6 ու 3 տարեկան, այսօր բնակվում են Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում՝ տեղահանվածի կարգավիճակով, քանի որ Արցախի անվտանգության երաշխավորները թուրքին են հանձնել նրանց Ազոխի տունը։ Անհայրենիք «մարդիկ» Արթուրի կնոջն ու երեխաներին զրկեցին ամուսնուց ու հորից, ամիսներով սառնարաններում պահեցին նրա դին ու ի վերջո զրկեցին նաև մարդավայել վերջին հրաժեշտ տալու հնարավորությունից...
Արթուրը 28 տարեկան էր»։
Արթուրը որդիների հետ
Դիտվել է
23061անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...