04 / Սեպտեմբեր / 2021 : 11-04

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ․ 12 մահվան դեպք

Սեպտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 244 602 դեպք, որոնցից 228 736-ն` առողջացած, 4904-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 567 094 թեստավորում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 6664 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Ունենք 522 առողջացած, 12 մահվան դեպք:
Դիտվել է 6710անգամ
Վերջին լուրեր