27 / Ապրիլ / 2020 : 17-28

100-ից ավելի զոհեր չենք ունեցել, ապրիլի 2-ից մինչև 5-ը եղել է 75 զոհ. գեներալ Մնացականյան
 

Ես տվել եմ հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը: Պատասխանները եղել են անմիջական, եղել ենք անկեղծ, ներկայացրել այն իրականությունը, որը եղել է ապրիլյանի ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնեց Լևոն Մնացականյանը, ով այսօր մասնակցում էր Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նիստին:

Հարցին, թե ինչ բացթողումներ են եղել, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ պատերազմի ընթացքի համար, Մնացականյանն ասաց՝ իհարկե ոչ. «Միանշանակ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է: Իհարկե ցանկացած տեղ էլ անելիքներ կան, միշտ են դրանք լինում: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Դիտարկմանը, թե 100-ից ավելի զոհեր ենք ունեցել, ՊԲ նակին ղեկավարը նշեց. «100-ից ավելի զոհեր չենք ունեցել, ապրիլի 2-ից մինչև 5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայողներ են եղել»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ կորցրել ենք ոչ թե 800 հեկտար, այլ 400 հեկտար տարածք, Մնացականյանը պատասխանեց. «Մեր հաշվարկով մոտ 400 հեկտար»:

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 49368անգամ
Վերջին լուրեր