Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Սեպտեմբեր / 2021 : 16-17

Որոշ ԲԿ-ներում պետպատվերի համար սահմանված տեղերն արդեն լրացել են․ ԱՆ-ն տեղեկացնում է՝ գործում է հերթագրման կարգ

ՀՀ առողջապահության նախարարությունից հերքում են, որ ներքին կարգով գերատեսչությունից գրություն է իջեցվել բժշկական հաստատություններին՝ քաղաքացիներին պետպատվերով սպասարկելը դադարեցնելու մասին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ որոշ բուժհաստատություններում պետպատվերի համար սահմանված տեղերն արդեն լրացել են։

«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում ակտիվ դիմելիությունը՝ շատ սպասելի երևույթ է։ Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ այս խնդիրը բոլոր ԲԿ-ներում է։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ բուժհաստատությունները պետք է զգուշացնեն քաղաքացիներին, որ գործում է հերթագրման կարգ։ Գրանցվելուց հետո, մեր քաղաքացիները կկարողանան ստանալ իրենց բուժումը»,- նշեց Խաչատրյանը։

Սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է սպասարկել այն քաղաքացիներին, ովքեր պետպատվերով տրամադրվող բուժօգնություն ստացող շահառու են։ ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՆ-ից ներքին կարգով գրություն է իջեցվել, համաձայն որի, դեռևս 2004 թվականից գործող օրենքը որոշվել է որոշ ժամանակով դադարեցնել։

Դիտվել է 8023անգամ
Վերջին լուրեր