Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Սեպտեմբեր / 2021 : 17-53

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն


Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հայտնաբերել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Դիտվել է 6029անգամ
Վերջին լուրեր