07 / Սեպտեմբեր / 2021 : 20-02

Հայտնի են Հայաստան վերադարձող գերիների անունները


Ըստ տեղեկությունների՝ գերիներին տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն օդում է և շուտով վայրէջք կկատարի Երևանում։

Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Թորոսյանը։

Քիչ առաջ հայտնել էինք, որ Բաքվից Երևան են վերադառնում 2 գերիներ։Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Ըստ տեղեկությունների՝ գերիների տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, շուտով վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։

Ի դեպ, վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։ Այդ օրը տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։

ավելին՝ սկբնաղբյուր Sputnik Արմենիա կայքում այստեղ
Դիտվել է 56591անգամ
Վերջին լուրեր