08 / Սեպտեմբեր / 2021 : 15-35

Սգացող ծնողները «սև տոնակատարություն» կբերեն ձեր գլխին, դուք զոհ, զոհի հիշատակ հարգո՞ղ եք

Կառավարությո՛ւն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպել ու նշում եք, որ դա զոհերի հիշատակին է, լավ իմացեք՝ մեր սգացող ծնողները «սև տոնակատարություն կբերեն» ձեր գլխին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն, ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։

«Մարդկանց պետք չէ այս աստիճանի արհամարհել ու վիրավորել։ Ի՞նչ է նշանակում՝ զոհերի հիշատակին։ Դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք», - ասել է նա՝ հիշեցնելով ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ իրենց փակ հանդիպման մասին։

«Մի քանի օր առաջ, երբ ԱԺ-ում փակ հանդիպում ունեցանք, Ալեն Սիմոնյանն ասում էր՝ մենք կիսում ենք ձեր ցավը։ Այդ ցավը կիսողն այսօր գնում, «կլուբերում» «տժժում է»։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ ինչ փողեր են ցաքուցրիվ անում, հետո էլ ասում են՝ ձեր ցավը կիսում ենք, հարգելի ծնող։ Էսպե՞ս եք կիսում մեր ցավը», - ասել է Արսեն Ղուկասյանը։

մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 13340անգամ
Վերջին լուրեր