08 / Սեպտեմբեր / 2021 : 16-16

Հայաստանը երկինքը բացել է ադրբեջանական ավիացիայի համար․ Ադրբեջանից թռիչք է կատարվել Հայաստանի օդային տարածքով․ Вестник Кавказа

«Հայաստանը երկինքը բացեց ադրբեջանական ավիացիայի համար․ 30 տարվա ընթացքում առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռը ներքին թռիչք է կատարել Ադրբեջանում՝ Հայաստանի օդային տարածքով»,- այս մասին գրում է «Вестник Кавказа» կայքը՝ հղում անելով Flight Radar ռեսուրսի տվյալներին։

Նշվում է, որ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 4-ին, իրականացրել է TK326 Գյանջա-Նախիջևա չվերթը, սակայն տեղեկատվությունը հայտնվել է այսօր:

Ինքնաթիռը Գյանջայից թռիչք է կատարել 9.57-ին (UTC 5.57) և վայրէջք կատարել Նախիջևանում 10.32-ին, թռիչքի ժամանակը՝ 35 րոպե:

Օդանավի երթուղին, ըստ Flight Radar-ի, անցել է Սևանա լճի ու Գեղարքունիքի մարզի վրայով։
Դիտվել է 12007անգամ
Վերջին լուրեր