10 / Սեպտեմբեր / 2021 : 09-59

Արցախի նախագահը ՊԲ հրամանատարի հրաժարականի դիմում չի ստորագրել


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել և նրան փոխարինելու է ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:
Դիտվել է 6862անգամ
Վերջին լուրեր