10 / Սեպտեմբեր / 2021 : 14-27

Վլադիմիր Պուտինը հրաժեշտ է տվել զոհված ԱԻ նախարարին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա է գտնվել ՌԴ ԱԻ զոհված նախարար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությանը:

Պուտինը ծաղկեփունջ է դրել պատվանդանին, որում ցուցադրված են եղել նախարարի պետական պարգևները: Այնուհետև մոտեցել է դաղագին, խաչակնքվել, ապա խոնարհվել է նախարարի մարմնի առաջ: Պուտինը մոտեցել է նախարարի հարազատներին և մի քանի րոպե նստել նրանց կողքին: Այնուհետև սեղմելով նախարարի որդու ձեռքն ու մի քանի խոսք փոխանակելով այրու հետ՝ նորից մոտեցել է դագաղին, կրկին խոնարհվել և հեռացել սգո սրահից:

Դիտվել է 7031անգամ
Վերջին լուրեր