10 / Սեպտեմբեր / 2021 : 18-32
Դժգոհություններ Ադրբեջանում՝ գեներալ Կոսոբոկովի նշանակման առթիվ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի նշանակման մասին լուրը Ադրբեջանում ընդունել են առանց մեծ ոգևորության։ Վերապահումների գլխավոր պատճառը Ռուստամ Մուրադովին զորախմբի հրամանատարի պաշտոնում փոխարինող գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի կենսագրությունն է։ Այս մասին հայտնում է Ազատություն Ռադիոկայանը։
Բանն այն է, որ վերջին տարիներին Կոսոբոկովը հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականությանն, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։
Գեներալ Կոսոբոկովը նախկինում պաշտոնավարել է Ղրիմում՝ որպես Սևծովյան նավատորմի կազմում գործող բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։
Դրանից առաջ ՝ 2015-ից 2017 թվականներին, նա զբաղեցրել է Աբխազիայում տեղակայված 7-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի պաշտոնը։ Մինչև վերջերս էլ Միխայիլ Կոսոբոկովը զբաղեցնում էր Ռուսաստանի Զինված ուժերի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ 58-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Հյուսիսային Կովկասում ինչպես նաև մեկ այլ վիճելի տարածաշրջանում՝ Հարավային Օսիայում։
Այս ամենը հաշվի առնելով՝ թերևս բնական է, որ ադրբեջանցի թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանամետ գործիչները Կոսոբոկովի նշանակումը խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում ընկալեցին խիստ վերապահումներով։
«Կհանդգնեմ ենթադրել, որ անջատական Աբխազիայում գտնվող ռազմաբազայի նախկին հրամանատարի նշանակումը մեզ մոտ հավանության չի արժանացել», - Ֆեյսբուքում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։
Ընդդիմադիր լրագրող, նախկին քաղբանտարկյալ, այժմ Գերմանիայում բնակվող Աֆղան Մուխտարլին ևս վստահ է՝ Կոսոբոկովի նշանակումից ադրբեջանական կողմը հաստատ չի շահի։
«Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը նախկինում «խաղաղություն էր» հաստատում Վրաստանի տարածք հանդիսացող Աբխազիայում։ Այժմ նրան նշանակել են Ղարաբաղում ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատարի պաշտոնում։ Կոսոբոկովին արդեն ընդունել է Հայաստանի Պաշտպանության նախարարը։ Այդ մասին մենք տեղեկացել ենք հայկական և ռուսական կայքերից։ Ու չնայած այն հանգամանքին, որ Կոսոբոկովի բազան գտնվում է Ադրբեջանի տարածքում, նա գերադասում է հանդիպել հայ նախարարի հետ», - գրում է Մուխտարլին՝ եզրակացնելով․ - «Տպավորություն է ստեղծվում, որ հրամանատարի նշանակման ժամանակ Ռուսաստանը հաշվի է առնում Հայաստանի, բայց ոչ Ադրբեջանի տեսակետը»։
Մեկ այլ ադրբեջանցի ընդդիմադիր՝ Ցյուրիխում բնակվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Կոսոբոկովի և Հայաստանի Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպման լուսանկարը՝ ուղեկցելով այն կարճ գրառմամբ՝ «Ոմանք կասեն, որ ավելի վատ չի լինում։ Սեփական փորձից ելնելով կարող եմ ասել՝ լինում է»։

Ադրբեջանից ստացվող տեղեկություններից դատելով՝ Ռուսաստանի գործողությունները Բաքվում փորձում են հակակշռել Թուրքիայի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների հետագա խորացմամբ․ Լաչինի շրջանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Դրանց ընթացքում, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ «հետախուզության են իրականացնում բարդ աշխարհագրական տեղանքում, ծուղակներ են տեղադրում կարևոր ճանապարհների վրա, զբաղվում են դիվերսիոն խմբերի ոչնչացմամբ»։
Լաչինի, որպես զորավարժությունների անցկացման վայրի ընտրությունը ևս պատահական չէ։ Ադրբեջանցի որոշ փորձագետների պնդմամբ, Բաքվում մտավախություններ կան, որ իրադրության հնարավոր սրման դեպքում առաջինն, ինչ կփորձի անել Հայաստանը, կրկին լիակատար վերահսկողություն սահմանել Լաչինի միջանցքի նկատմամբ։
Բացի այդ, նախօրեին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևին վկայակոչելով, հաղորդեցին, որ Թուրքիայի Զինված ուժերի չորս գեներալներ ընդգրկվել են Ադրբեջանում գործող Հրամանատարական հատուկ խմբի կազմում։ Ավելի վաղ թուրքական Yeni Safak օրաթերթը բացահայտել էր այդ գեներալների ինքնությունը։
Ադրբեջանում գործող Հրամանատարական հատուկ խումբն, ըստ թերթի, ղեկավարելու է գեներալ Բահտիյար Էրսայը, խմբի շտաբը կառավարելու է մեկ այլ գեներալ՝ Էնդեր Գյուները։ Բաքու են գործուղվել նաև գեներալներ Աբդուլա Գաթըրջին և Զաքարիա Յալչինը։ Վերջինը զբաղեցնելու է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդի պաշտոնը։
Թուրք գեներալների՝ Բաքու ժամանելու մասին լուրը հաստատում է նաև ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը՝ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը դիտարկելով նախևառաջ ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։
«Մոսկվան պետք է ըմբռնումով մոտենա Լաչինի շրջանում թուրք և ադրբեջանցի հատուկ ջոկատայինների զորավարժություններին, ինչպես նաև չորս թուրք գեներալների ժամանմանը Բաքու։ Հայաստանն իր դաշնակիցն ունի, Ադրբեջանը՝ իր։Դա պետք չէ ընկալել, որպես երկուսը ընդդեմ երկուսի ձևաչափով հակամարտության մեջ մտնելու հրավեր, սակայն իրողությունները անտեսել ևս պետք չէ», - նշում է ադրբեջանցի պատգամավորը։
Դիտվել է
26361անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...