27 / Ապրիլ / 2020 : 20-54

Աշխատանք փնտրողների և գործատուների ուշադրությունը հրավիրում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը․ հայտարարություն 

 

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան եւ ստեղծված իրավիճակի հետեւանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Աշխատանք փնտրողների եւ գործատուների ուշադրությանը

Հայտում ենք, որ դեսպանությունը ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան եւ ստեղծված իրավիճակի հետեւանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։

Ինչպես շինարարական, այնպես էլ հարակից ոլորտներում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետեւյալ էլ․ հասցեին՝ [email protected]։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։

Միեւնույն ժամանակ թափուր աշխատատեղեր առաջարկող գործատուները (տարաբնույթ ոլորտներում) կարող են մեզ հետ կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84»։

Դիտվել է 51207անգամ
Վերջին լուրեր