10 / Սեպտեմբեր / 2021 : 18-44

Մատաղիսում հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ

Yelaket.am-ը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկանում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում:

Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Դիտվել է 4737անգամ
Վերջին լուրեր