Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Սեպտեմբեր / 2021 : 11-06

16 մահ․ Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ

Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233 105-ն` առողջացած, 5018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9848 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 616 849 թեստավորում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 4178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպք: Ունենք 577 առողջացած, 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1175 է:
Դիտվել է 6139անգամ
Վերջին լուրեր