14 / Սեպտեմբեր / 2021 : 09-21

Ամեն մահը ցավալի կորուստ է մեզ համար, իսկ երիտասարդ հղի կնոջ մահը ուղղակի հոգեմաշ է անում. Անահիտ Ավանեսյան

Ամեն մահը ցավալի կորուստ է մեզ համար, իսկ երիտասարդ հղի կնոջ մահը ուղղակի հոգեմաշ է անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ծանր սրտով շարունակեմ պատասխանել բարձրացված հարցերին

Արդյոք մարդը ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի կլինի սկզբունքով.

Ոչ, քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես օրինակ մահացած հղի կնոջ......

Խնդրեմ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ, ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե այնուամենայնիվ ապրում եք սոցիումի մեջ ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը


Երբ՞ կլինի Պֆայզեր պատվաստանյութը

Այս պահին հստակ ժամկետ չենք կարող նշել, բայց տարվում են աշխատանքներ ապահովելու։ Հայաստանում այսօր առկա պատվաստանյութերը բավարարում են արդյուվետության և որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին և լուծում են մեր առջև ծառացած խնդիրը՝ այն է կանխել հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և մահերը։ Սպասելու իմաստ, անհրաժեշտություն և ժամանակ չկա։

Իրավաբան լինելով՝ ինչպես եմ որոշել կիրառության մեջ դնել այս կամ այն պատվաստանյութը.

Գոյություն ունի նախարարին կից խորհուրդ, որը ներառում է ոլորտի քսանից ավել մասնագետների, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո տալիս է եզրակացություն, առաջարկ և դրա հիման վրա էլ ընդունվում է նախարարի հրամանը։

Առողջ եղեք

Շարունակելի...»,- գրել է Ավանեսյանը:
Դիտվել է 7363անգամ
Վերջին լուրեր