14 / Սեպտեմբեր / 2021 : 10-28

Ինչ է պատահել Ալլա Պուգաչովայի թոռնիկին

Ռուս երաժիշտ և դերասան Նիկիտա Պրեսնյակովի լեղապարկում բարորակ ուռուցքներ են հայտնաբերվել: Այս մասին նա հայտնել է Instagram-ում արված իր հրապարակումներից մեկի մեկնաբանություններում:

Հետևորդը ենթադրել է, որ հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի թոռը կտրուկ նիհարել է խիտ գրաֆիկի պատճառով: «Դիետա «թիվ 5 սեղանը» նաև լեղապարկի պոլիպների պատճառով է», - գրել է արտիստը:

Հրապարակման մեջ նա բողոքել է, որ իրեն հաճախ անվանում են «բոմժ», և ասել, որ ներկայումս շատ անելիքներ ունի: Պրեսնյակովն ամեն օր մարզվում է «Սառցե դարաշրջան» շոուի համար, եթերներ վարում Twitch-ով և մասնակցում թատրոնի փորձերին: Բացի այդ, նա պատվերով տեսահոլովակներ է խմբագրում և աշխատում իր` «Multiverse» ալբոմի վրա:

Դիտվել է 11665անգամ
Վերջին լուրեր