14 / Սեպտեմբեր / 2021 : 12-54

Մարտական հենակետում միջադեպի հետեւանքով կա նաեւ վիրավոր զինծառայող. ՊՆ-ն հաստատում է

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մեկ զինծառայող մահացել է, եւս մեկը վիրավոր է: Այս տեղեկությունը հաստատել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Դիտվել է 13563անգամ
Վերջին լուրեր