Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2021 : 19-46

Մարտական հենակետում մահացած Մկրտիչ Հովակիմյանը եռամսյա վարժանքների էր մասնակցում․ նա մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին

Հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած Մկրտիչ Հովակիմյանը եռամսյա վարժանքների էր մասնակցում։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Մկրտիչը մեկնել էր ռազմաճակատ իր ժամկետային զինծառայող որդու մոտ։ Պատերազմի ընթացքում նա ծանր վիրավորում էր ստացել, բայց կարճ ժամանակ վերականգնվելուց հետո նորից վերադարձել էր ռազմաճակատ։

«Մկրտիչը կարատեով էր զբաղվում։ Նա կարատեի փոքր դպրոց էր բացել ու շատ սաներ ուներ։ Մկրտիչը շատ գավաթներ է իր սպորտաձևում նվաճել։ Նաև մի քանի ֆիլմերում է նկարահանվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մկրտիչի ընկեր Նարեկ Հակոբյանը։

Մկրտիչ Հովակիմյանն ապրում էր Այնթափում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:
Դիտվել է 64482անգամ
Վերջին լուրեր