15 / Սեպտեմբեր / 2021 : 10-30

Ուղիղ եթերում Ժիրինովսկու հագից տաբատն ընկել է (տեսանյութ)

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հագից տաբատն ընկել է կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հեռուստատեսային բանավեճի ժամանակ: Ուշագրավ կադրերը ֆիքսել են տեսախցիկները։

Ժիրինովսկին անհարմար դրության մեջ է հայտնվել այն պահին, երբ քննադատել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին: Նա հայտարարել է, որ երկրի ողջ քաղաքական էլիտան հավատարիմ է կոմունիստական հայացքներին:

«Պուտինը կոմունիստ է: Միշուստինը կոմունիստ է: Բոլոր նախարարները, բոլոր նահանգապետերը կոմունիստ են: Եվ այսօր դուք մեզ ապացուցում եք, որ այնտեղ ինչ -որ մեկը կապիտալիզմ է կազմակերպել ձեզ համար»,-հուզված ասել է քաղաքական գործիչը՝ հազիվ բռնելով հագից ընկնող տաբատը:
Դիտվել է 14928անգամ
Վերջին լուրեր