15 / Սեպտեմբեր / 2021 : 14-57

Հայ վարորդներից ահազանգեր եմ ստացել, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները ստուգել են իրենց մեքենաները. Գորիսի փոխքաղաքապետ

Երեկվա դրությամբ հայ վարորդներից ստացել եմ երեք ահազանգ, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջացի սահմանապահները և ոստիկանները ստուգել են 3 մեքենա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը։


«Դա երեկ էր, այսօրվա դրությամբ որևէ նոր ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները տեղադրել են ոստիկանական հենակետ, ստուգումներ են իրականացնում և մաքսատուրք են գանձում իրանցի վարորդներից։
Դիտվել է 10064անգամ
Վերջին լուրեր