15 / Սեպտեմբեր / 2021 : 16-47

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի անցակետում ձերբակալել է 2 իրանցի վարորդի

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ադրբեջանական կողմը պնդում է՝ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։

Ոստիկանությունը նրանցից պահանջում է տուգանք վճարել։

Վարորդներին հաջողվել է միայն հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։

Տեղեկության մասին մանրամասներ ստանալու նպատակով կապ հաստատեցինք Գորիսի փոխքաղաքապետի հետ, սկակայն, ապարդյուն։
Դիտվել է 5814անգամ
Վերջին լուրեր