Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Սեպտեմբեր / 2021 : 11-47

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթեց արդյունավետ գործունեություն։

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում են անցկացվել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին:

Դիտվել է 8761անգամ
Վերջին լուրեր