Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Սեպտեմբեր / 2021 : 19-43

ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝

- ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանով փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝

աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Բացառություն.

Պահանջը չի վերաբերում ՝

* ամբողջական պատվաստված,
* մեկ դեղաչափ պատվաստված,
* փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,
* հղիներին։

ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

Սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է կրում տնտեսվարողը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով։

Փոփոխությունն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից։

Մանրամասներն՝այստեղ:

Դիտվել է 7337անգամ
Վերջին լուրեր