17 / Սեպտեմբեր / 2021 : 11-05

Հայաստանում կորոնավիրուսից գրանցվել է 26 մահվան դեպք․ մանրամասներ

Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252 082 դեպք, որոնցից 235 030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10766 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում: Yelaket.am-ը այս մասին տեեղեկացավ Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 5413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք: Ունենք 614 առողջացած, 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1185 է:


Դիտվել է 4961անգամ
Վերջին լուրեր