17 / Սեպտեմբեր / 2021 : 15-27

Ադրբեջանի զինուժը Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը․ հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից։

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:


Դիտվել է 15734անգամ
Վերջին լուրեր