18 / Սեպտեմբեր / 2021 : 10-03

Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Սոչիում. ի՞նչ են քննարկելու

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն սեպտեմբերին Սոչիում, հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին: Նրանց խոսքով՝ քննարկման հիմնական թեման լինելու է սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը: Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր սեպտեմբերի 12-ին Իդլիբում երկու զինծառայողի մահվան մասին:

«Օրակարգի գլխավոր հարցը Սիրիան է, մասնավորապես՝ Իդլիբը: Իդլիբի պայմանագրի պայմաններն ամբողջությամբ չեն իրականացվել»,- Reuters-ը մեջբերում է աղբյուրներից մեկին: Նրանց խոսքով՝ Էրդողանը Սոչի կայցելի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր բանավեճին մասնակցելուց հետո, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-27-ը:

Նշվում է, որ անցյալ երկուշաբթի Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Կրեմլը հանդիպման մասին չէր հայտարարել մինչև հաջորդ օրը, Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դա բացատրել էր անվտանգության հետ կապված խնդիրներով:

Դիտվել է 4556անգամ
Վերջին լուրեր