20 / Սեպտեմբեր / 2021 : 11-56

Հայաստանում կարտադրվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ կարտադրվի: Այս մասին Երեւանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն.Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գրիգորյանը նախ առողջապահության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության համատեքստում իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում COVID-19- ի տարածմանը հակազդելու գործում Ռուսաստանի աջակցության համար:

«Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Sputnik V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, նաև կազմակերպվել է տեխնոլոգիական փոխանցման գործընթաց Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության համար»,-ասաց Գրիգորյանը:

Դիտվել է 4289անգամ
Վերջին լուրեր