20 / Սեպտեմբեր / 2021 : 12-55

Կրակոցներ Պերմի համալսարանում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Անհայտ անձը կրակ է բացել ՌԴ Պերմի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Պերմում ոստիկանները բերման են ենթարկել համալսարանում կրակ բացած մի տղամարդու. ըստ նախնական տվյալների՝ կա 8 զոհ և 10 վիրավոր:

«Այսօր առավոտյան ոստիկանության հերթապահ վարչությունը հաղորդագրություն է ստացել, որ կրակոցների ձայներ են լսվում Պերմի պետական ​​ազգային հետազոտական ​​համալսարանի տարածքում:

Նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և վիրավորներ», – ասված է հաղորդագրության մեջ: Ներքին գործերի նախարարությունից նշել են, որ անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկաններ և այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Տեսանյութ

Դիտվել է 8319անգամ
Վերջին լուրեր