20 / Սեպտեմբեր / 2021 : 14-48

Միջանցքի հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վստահեցրել է, որ Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում:

«Միջանցքի հարց չի քննարկվում, քննարկվում է Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: Բանակցություններն ընթանում են դրական հունով»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում Երեւանում անցկացվող «Armenian Business Forum»-ից հետո ասաց ՌԴ փոխվարչապետը:

Տեսանյութը՝ ստորև։

Դիտվել է 3544անգամ
Վերջին լուրեր