23 / Սեպտեմբեր / 2021 : 15-56

Կործանված օդանավի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

Ռուսական Ան-26-ի անձնակազմի անդամների մարմնի մասերը հայտնաբերվել են Խաբարովսկի մոտակայքում, վթարի վայրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում են ԱԻՆ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի վեց անդամ:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Ան-26-ի տեխնիկական թռիչքի կատարման ժամանակ այն ռադարներից անհետացել է քաղաքից 38 կիլոմետր հեռավորության վրա՝ Խեխցիր արգելոցի տարածքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել բեկորների հայտնաբերման մասին: ԱԻՆ-ը կարծում է, որ ինքնաթիռի կործանման պատճառը, ամենայն հավանականությամբ, վատ եղանակային պայմաններն են եղել:
Դիտվել է 18667անգամ
Վերջին լուրեր